ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Փորձագետները գնահատել են Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ստացված վնասները
23:40, 11.08.2020 | mamul.am
10685 | 0

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառած վնասը համեմատելի է 2015-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի ունեցած պայթյունի պատճառած վնասի հետ և կազմում է մոտավորապես 3 միլիարդ դոլար, հայտնում է Splash-ը՝ հղում անելով ապահովագրական ընկերությունների կողմից հասցված վնասի նախնական գնահատականին։ Չնայած Բեյրութում տեղի ունեցած պայթյունն ավելի ուժգին է եղել, սակայն Տյանցզինում ոչնչացվել են ավելի թանկարժեք փոխադրաբեռ, այդ թվում՝ հազարավոր մեքենաներ:

Նշվում է, որ Տյանցզինում տեղի ունեցած պայթյունից հետո ապահովագրության փոխհատուցման պահանջների չափը մինչ օրս մնում է ամենամեծը՝ ապահովագրության պատմության մեջ՝ խաղաղ պայմաններում։

Նշենք, որ Բեյրութի իշխանությունները նախնական գնահատել էին նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառած վնասը 15 միլիարդ դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր