ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը՝ Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
16:35, 11.08.2020 | mamul.am
9333 | 0

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «ՔՈ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Բելառուսի Հանրապետությունում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին։ Խորը ցավով ենք տեղեկացել, որ իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների անհնազանդության գործողությունների ընթացքում հնարավոր չի եղել խուսափել զոհերից ու վիրավորներից։

Որպես հեղափոխական գործընթացներով անցած հանրության մասնիկ, կուսակցություն՝ մեր համերաշխությունն ենք հայտնում հանուն իրենց խախտված հիմնարար իրավունքների պաշտպանության Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին։

Բելառուսի ժողովրդի լավագույն ապագայի նկատմամբ խորին հավատով՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր