ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ՄԱԿ-ը 50 հազար տոննա ալյուր կուղարկի Լիբանան
17:05, 11.08.2020 | mamul.am
4779 | 0

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պատրաստվում է Լիբանան ուղարկել 50 հազար տոննա ցորենի ալյուր` սննդի դեֆիցիտի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը, հայտնում է ТАСС-ը:

«Հաշվի առնելով նավահանգստում հացահատիկի պահեստարաններին հասցված վնասը՝ 50 000 տոննա ցորենի ալյուր կուղարկվի Լիբանանի մայրաքաղաք, որպեսզի երկիրը սննդի պակաս չունենա»,- նշվում է գործակալության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Նախօերին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին հայտնել էր, որ Լիբանանին կարող է սով սպառնալ, եթե նավահանգիստը երկու շաբաթվա ընթացքում չվերականգնվի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր