«Այն ինչ տեղի է ունենում Բելառուսում, դա Բելառուսի հետխորհրդային պատմության մեջ ամենադրամատիկ պահն է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ նշելով, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարման ժամանակաշրջանը մոտենում է ավարտին։ Քաղաքագետի համոզմամբ Բելառուսում փողոց դուրս եկած ժողովուրդն արդեն իսկ գրանցել է մեծագույն հաղթանակ, քանի որ հաղթել է սեփական վախը, ապատիան և հուսալքությունը։ «Անկախ նրանից, թե ով կլինի առաջիկա ամիսներին կամ տարիներին Բելառուսի նախագահը, ապա լինելու է միանգամայն այլ Բելառուսի ղեկավար, եթե նույնիսկ դա լինի Լուկաշենկոն»,- հավաստիացրել է Ռուբեն Մեհրաբյանը։ |