Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.27, EUR 565.05, RUB 6.28, GBP 617.36
+16 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Բռնապետին շնորհավորում է ժողովրդական հեղափոխությամբ կառավարման ղեկն ստանձնողը». իրավապաշտպան
19:15, 11.08.2020

Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ընտրյալ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Aravot.am-ի հարցին՝ արդյոք պարոն Փաշինյանը չի՞ շտապել Լուկաշենկոյին շնորհավորելու հարցում, պատասխանել է. «Ոչ»։

Մի հարց էլ ես ունեմ, արդյո՞ք էս շնորհավորանքից հետո հանցակազմի բացակայության պատճառով Մարտի 1-ի գործը կարճելու հիմքերը չեն ամրապնդվում։ Նույն բանն է, դեռ Հայաստանի դեպքերի պարագայում գոնե նույն մարդը 26 տարի շարունակ չէր նստած էդ անտեր աթոռին, 6-րդ անգամ էլ նույն ինքը չէր ընտրվում։ Կարող է հանգիստ պատճառաբանել, որ հանուն պետական շահի է հրաման արձակել մարդկանց վրա կրակելու, անձնական շահ չի հետապնդել։ Իսկ Բելառուսում Լուկաշենկոն երազանք ունի ցմահ կառավարելու։ Ես չեմ վստահում նույնիսկ մի պստլիկ ՀԿ ղեկավարներին, որոնք 5-10 տարուց ավելի են պաշտոնավարում, ուր մնաց մի ամբողջ երկիր մարդը 26 տարի կառավարի։
Ու էդ բռնապետին շնորհավորում է 2 տարի առաջ ժողովրդական հեղափոխությամբ կառավարման ղեկը ստանձնողը։
Էս աբսուրդի ժանրից է․․․»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր