Բնապահպան Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանցագործություն բնության դեմ Այս լիճը հանդիպեցինք Աժդահակ բարձրանալիս՝ Կարմիր Կատարի Խառնարանային լիճն է՝ բնության հուշարձան։ Դուք տեսնում եք լճի ներկայիս չափերը։ Սպիտակ օղակով նշել եմ լճի նախկին չափը։ Դեղին եռանկյունին ցույց է տալիս այն պոմպը, որով ջուրը դուրս են մղում՝ օգտագործելով կենցաղային նպատակների համար։ Խնդիրը, սակայն, լուծում չի ստացել։ Ինչպես տեսնում եք, թեև հեռվից, բայց նշմարվում է խողովակի ուղղությունը, որը մեզ ուղեկցում էր ճանապարհի ողջ ընթացքում, իսկ լճի մակարդակը բավականին անկել է։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո: Հույս ունեմ, որ արագ ու վճռական լուծում կստանա հետևյալ խնդիրը, և մարդկային վանդալիզմի հերթական արտահայտությունը կդադարեցվի»։ |