Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.26, EUR 574.98, RUB 6.46, GBP 629.67
+29 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ադրբեջանի ԶՈՒ կորուստները 2020թ. հունիսին
21:40, 11.08.2020

2020թ. հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 2 ոչ մարտական կորուստ։

Հունիսի 2-ին հիվանդանոցում մահացել էր Մուսազադե Ազեր Մյուրվաթ օղլուն (Musazadə Azər Mürvət oğlu), որը վիրավորվել էր մայիսի 26-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ (ավտովթարից ևս 4 զինծառայող մահացել էին տեղում)։

Հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվում ծառայության ժամանակ մահացել էր Եվլախի բնակիչ Ադրբեջանի Ներքին զորքերի զինծառայող Աբդուլլաև Ֆարիդ Մահիր օղլուն (Abdullayev Fərid Mahir oğlu)։ Մահվան հստակ օրն ու պատճառն անհայտ է, սակայն սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ Աբդուլլաևն ինքնասպան է եղել։

Մինչ հունիսի 30-ը Ռազմինֆոյին հայտնի դարձած Ադրբեջանի ԶՈւ կորուստները․

Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ. հունիսին

Հայկական բանակի հունիս ամսվա կորուսներն՝ այստեղ։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր