ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանի ԳՇ պետը բողոքել է Թուրքիայի պահվածքից». Կարեն Հովհաննիսյան
21:55, 11.08.2020 | mamul.am
4498 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թիֆլիս նորից ֆայտոն ա շուռ եկել։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով այն պնդումները, որոնք շրջանառվում են հասարակության շրջանում։
Ըստ շրջանառվող լուրերի, ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը նեղ շրջանակներում քննարկման ժամանակ բողոքել է Թուրքիայի պահվածքից թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունում ցուցաբերած վարքից։ Մասնավորապես Սադիկովը դժգոհել է, որ Թուրքիան ողջ ծախսերը թողել է Ադրբեջանի վրա, միևնույն ժամանակ դեմ է եղել մարտական կրակով զորավարժության անցկացմանը և փաստացի տապալվել է զորավարժությունը Թուրքիայի պատճառով։ Միևնույն ժամանակ օգտագործել է վիրավորական արտահայտություններ։
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նախ մեղադրել են Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայություններին, որոնք, իբրև թե, գործում են դրսում և կարողացել են հավաքագրել ադրբեջանցիների, ովքեր նման թեզեր են դնում շրջանառության մեջ։
Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է բոլոր նրանց, ովքեր նման հոդվածներ, նյութեր են տարածում Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։
Իսկ վերջում էլ հերքում նման տեղեկատվության իսկությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր