ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
4-րդ գյուղի բնակիչները օգնություն են ցուցաբերում սևացած և անօգնական արագիլներին. ահազանգ
04:10, 12.08.2020 | mamul.am
4808 | 0

Արդեն մի քանի օր է, Երևանի «Հաղթանակ» թաղամասի (4-րդ գյուղի) բնակիչները ամեն օր օգնություն են ցուցաբերում ամբողջովին սևացած և անօգնական վիճակում գտնվող արագիլի ձագերին: Այսօր՝ օգոստոսի 11-ին, թաղամասի բնակիչները գերեզմանների հարևանությամբ գտնվող էլեկտրասյուների վրա իրենց բույնը հյուսած արագիլների 2 ձագերի հայտնաբերել են գետնին՝ անօգնական վիճակում: Նրանք ձագերին շտապ տեղափոխել են անվտանգ վայր, փորձել են մաքրել վրայից սև հետքը, բայց այն չի անցել ու արագիլներին խնամել են մինչև ճարել են ավտոսանդուղք, որպեսզի ձագերին տեղափոխեն իրենց բույնը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ահագին ժամանակ է, արագիլները գտնվում են ամբողջովին սևացած վիճակում: Ճիշտն ասած, չգիտենք՝ ինչից է այդպես լինում, բայց ինչքան փորձում ենք մաքրենք, չի ստացվում: Ուզում ենք բնապահպանները իրենց տեսադաշտում պահեն այս խնդիրը, քանի որ ակնհայտ երևում է, որ ինչ-որ մի բան այնպես չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր