ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
22:55, 11.08.2020 | mamul.am
5898 | 0

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ,
Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:

Էլեկտրոնային փոստի հասցեներն են՝
Երևանի ՀՔԲ – yerevani.hqb@roadpolice.am
Կոտայքի ՀՔԲ – kotayqi.hqb@roadpolice.am
Սեւանի ՀՔԲ – sevani.hqb@roadpolice.am
Կապանի ՀՔԲ – kapani.hqb@roadpolice.am
Գորիսի ՀՔԲ – gorisi.hqb@roadpolice.am
Աշտարակի ՀՔԲ – ashtaraki.hqb@roadpolice.am
Վանաձորի ՀՔԲ – vanadzori.hqb@roadpolice.am
Արմավիրի ՀՔԲ – armaviri.hqb@roadpolice.am
Արտաշատի ՀՔԲ – artashati.hqb@roadpolice.am
Իջևանի ՀՔԲ – ijevani.hqb@roadpolice.am
Մարտունու ՀՔԲ – martuni.hqb@roadpolice.am
Վայքի ՀՔԲ – vayqi.hqb@roadpolice.am
Գյումրու ՀՔԲ – gyumri.hqb@roadpolice.am

Ճանապարհային ոստիկանության ծառայության այլ գործառույթների (վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները բողոքարկել և այլն) վերաբերյալ դիմումներն անհրաժեշտ է ուղարկել info@roadpolice.am էլեկտրոնային փոստին:
Բոլոր դեպքերում պարտադիր է նշել դիմողի կոնտակտային տվյալները:
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարությունների համար»,- նշված է հայտարարության մեջ:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր