ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 հոգի կժամանի Երևան». Տիգրան Ավինյան
23:15, 11.08.2020 | mamul.am
2780 | 0

Փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին են տրամադրելու ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք:

Առաջին երկու թռիչքների միջոցով հայրենիք են տեղափոխվել մեր 56 հայրենակիցներ, իսկ այսօր գիշերը Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 հոգի կժամանի Երևան: Հայաստան են տեղափոխվել մեր այն հայրենակիցները, որոնք Բեյրութում պայթյունի արդյունքում անօթևան ու առանց ապրուստի միջոցների են մնացել, ՀՀ քաղաքացի են կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, Հայաստանում կեցավայր ունեն:

Հայ ժողովուրդը եղբայրական Լիբանանի կողքին է և մեր օժանդակությունը շարունակական է լինելու»:

«Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 հոգի կժամանի Երևան». Տիգրան Ավինյան
«Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 հոգի կժամանի Երևան». Տիգրան Ավինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր