ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ակամայից քոչարյանական ժամանակներն եմ հիշում». Արման Ղարիբյան
09:25, 12.08.2020 | mamul.am
4215 | 0

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակամայից քոչարյանական ժամանակներն եմ հիշում, երբ մայրաքաղաքի կենտրոնից բռնությամբ քաղաքացիների են բերման ենթարկում, իսկ Հանրային հեռուստաընկերությունը կադրեր չի ցուցադրում, փոխարենը մեկ նախադասությամբ ասում է, որ բերման են ենթարկել, որի վերաբերյալ օմբուդսմենի գրասենյակ ահազանգեր են ստացել (հավանաբար ՄԻՊ-ն է մամուլի հաղորդագրություն տարածել, այլապես դա էլ չէինք լսի, ոչ մի սեփական կոնտենտ այդ դեպքերի մասին)։

Բայց, կարծես, իրենք էլ են քոչարյանական ժամանակները հիշել, համենայնդեպս, ունեն հատուկ ռեպորտաժ անցյալի մասին:

Խնդրահարույց անցյալ, գեղեցիկ ներկա, այդպիսին է Հ1յան Հայաստանը՝ անկախ նրանից, թե ով է իշխանություն երկրում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր