ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Բելառուսում վիրավորների և ձերբակալված ակտիվիստների համար գրեթե 1 միլիոն դոլար է հավաքվել
10:45, 12.08.2020 | mamul.am
4914 | 0

Բելառուսում օգոստոսի 9-ից հետո սկսված բողոքի ակցիաների և բախումների ժամանակ վիրավորված ու ձերբակալված բելառուսցիներին օգնություն տրամադրելու համար կազմակերպված դրամահավաքի ընթացքում հավաքվել է գրեթե 1 միլիոն դոլար, գրում է Deutsche Welle-ը։ Այս մասին Facebook սոցանցում գրել է ակցիայի համակարգող Ալեքսեյ Լեոնչիկը:
«Մեկ միլիոն՝ վիրավորների, ձերբակալվածների և խեղվածների համար: Վաղը մենք արձանագրություն կհրապարակենք, թե ինչպես պետք է տուժածները դիմեն օգնություն ստանալու համար»,-նշել է Լեոնչիկը: BY Help նախաձեռնության կողմից դրամական միջոցների հավաքագրումը սկսվել էր դեռևս շաբաթներ առաջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր