Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 494.01, EUR 585.25, RUB 6.47, GBP 646.41
+10 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնել ցանկացողները
12:35, 12.08.2020

Այսօր՝ օգոստոսի 12-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները։ Քիչ առաջ նրանց հետ հանդիպեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հայաստանի քաղաքականությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ով ուզում է, առանց խոչընդոտների կարող է վերադառնալ Հայաստան։ Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս գնացողներին, վերջինները պիտի հաշվի առնեն՝ ինչպիսին է այդ երկրի քաղաքականությունն այլ երկրների քաղաքացիներին ընդունելու մասով։ Օրինակ, մենք չենք ընդունում այլ քաղաքացիների։ Հիմա արդեն ավելի հեշտացրել ենք, բայց մենք էլ ենք մեր քաղաքականությունն ունեցել, որովհետև համավարակ է»,-ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց նախարարը։

Քաղաքացիներից մեկը նախարարին ասաց, որ ինքը ՌԴ քաղաքացի է, բայց իրեն չեն թողնում՝ գնա, ինչին ի պատասխան Մնացականյանն ասաց, որ իրեն այնպիսի հարցեր են տալիս, որոնց պիտի պատասխանի Ռուսաստանի իշխանությունների փոխարեն։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր