Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.32, EUR 565.06, RUB 6.28, GBP 618.49
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հրավիրվեցին կառավարություն
14:25, 12.08.2020

Կառավարության դիմաց շարունակվում է ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիան։

«Հասկանում ենք, գլոբալ խնդիր է, մենք մեր ուժերով ենք գնալու, թեստ կհանձնենք, իհարկե, դրական թեստով չենք գնա։ Ես չորս տարեկան երեխա ունեմ․․․երեխաս հիվանդացել ա, ես իմ ընտանիքն եմ ուզում, ինձ ոչ մի բան պետք չի։ Վեց ամսվա մեջ քսանից ավելի ծրագիր ա եղել, ճի՞շտ ա, մի անգամ դիմել եմ, ասել եմ ինձ էլ օգնություն տվեք․․․ 26500 դրամից էլ չենք օգտվել։ Գնացել եմ խանութից աշխատանք եմ խնդրել․․․ Փաստաթուղթ ունեմ, տեղեկանք դպրոցից, մանկապարտեզից, հիմա իմ երեխայի ձեռքը ո՞վ պիտի բռնի, տանի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ վեց ամիս երեխաներին չի տեսել։
«Իմ երեխան կամեռայով նայում ա ինձ ու լացում, ինձ չի պատասխանում, ես չեմ կարող էստեղ ապրեմ․․․ Ես իմ հայրենիքը սիրում եմ, ի՞նչ կապ ունի դա, էնպես ա ստացվել՝ գնացել ենք, էնտեղ ենք ապրում․․․տուն ունենք, գործ ունենք, ես մեր պետությունից հացի փող չեմ ուզում»,- դժգոհեց կինը։

Հավելենք՝ քիչ առաջ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից չորս հոգու հրավիրեցին հանդիպման։ Այս պահին դեռ հայտնի չէ, թե ում հետ պիտի հանդիպեն քաղաքացիները։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր