ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ո՞վ է պատասխանատու կառավարության անբարեխիղճ լռության համար». Անի Սամսոնյանը՝ Ավինյանին
15:50, 12.08.2020 | mamul.am
3799 | 0

«Ամուլսարում տիրող իրավիճակում ո՞վ է պատասխանատու կառավարության անբարեխիղճ լռության համար»,- դիմելով պարետ Տիգրան Ավինյանին ԱԺ հատուկ նիստի ժամանակ հետաքրքրվեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամոսոնյանը:

Ի պատասխան Ավինյանն ասաց. «Ես վստահ չեմ, որ քայլ առ քայլ, կադր առ կադր կարողացել եմ հետևել վերջին օրերին Ամուլսարում տեղի ունեցած իրադարձություններին: Ինչ վերաբերում է Ձեր բարձրաձայնած գնահատականներին, Դուք դրանց իրավունքը ունեք, ես կարող եմ միայն մի բան հավելել, որ այսօրվա մեր կառավարության որոշման ընդունմամբ հանվել է հավաքների անցկացման սահմանափակումը, և այն անձինք, ովքեր որոշակի բողոք ունեն, կարող են իրենց կարծիքն արտահայտել»:

Անի Սամսոնյանն ասաց, որ Ամուլսարում քառօրյա ակցիաների ժամանակահատվածում Ամուլսարի տարածքում Կառավարությունից գոնե մեկ ներկայացուցիչ պետք է լիներ:

«ՇՄԱԳ-ի չեղարկման և մնացած այլ պահանջների վերաբերյալ Դուք ի՞նչ կարող եք ասել»,- պարետից հետաքրքրվեց Սամսոնյանը:

«Բոլոր հարցերը կքաններկվեն և համապատասխանաբար օրենքի և կառավարության համապատասխան որոշումների ընթացակարգերով պետք է իրականացվեն: Եթե ՇՄԱԳ-ը չի համապատասխանել պայմաններոին, այն պետք է չեղարկվի, եթե համապատասխանել է՝ խնդիր չկա»,- պատասխանեց Ավինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր