ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ամբողջ Հայաստանը պետք է թքի Լուկաշենկոյի երեսին, նախագահը, վարչապետը՝ ֆորմալ շնորհավորեն». Ռուբեն Մեհրաբյան
00:05, 13.08.2020 | mamul.am
5105 | 1

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացատրում եմ, և ուրեմն՝ նորից։
1. Ամբողջ Հայաստանը պետք է թքի Լուկաշենկոյի երեսին։ Ով կլյուչնիկ չի, չեկիստ չի՝ պիտի թքի Լուկաշենկոյի երեսին։ Լուկաշենկոն հանցագործ է և պիտի դատվի իշխանությունը բռնազավթելու համար։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետը և նախագահը (անուն-ազգանունը կարևոր չեն) պետք է ֆորմալ շնորհավորեն Բելառուսի Հանրապետության դե-յուրե նորընտիր (վերընտրված) նախագահին։
3. Դա՝ առաջին երկու կետերի հանրագումարն է բխում այսօրվա Հայաստանի, այսօրվա վիճակում գտնվող Հայաստանի, այսօրվա միջազգային հարաբերությունների պայմաններում ապրող և գործող Հայաստանի՝ ազգային շահերից և ազգային անվտանգության շահերից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր