ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«1040 մահերի համար պետք է պատասխան տրվի». Վահե Էնֆիաջյանը՝ Ավինյանին
17:45, 12.08.2020 | mamul.am
5019 | 0

«Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Հայաստանում մահացել է 1040 քաղաքացի, և այս մահերի համար պետք է պատասխան տրվի: Դուք` որպես պարետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս դառը իրողությունը»,- դիմելով պարետ Տիգրան Ավինյանին՝ հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվով. «Սա ուղիղ գնահատական է Ձեր գործունեությանը»,- նշեց Էնֆիաջյանը:

Տիգրան Ավինյանը ի պատասխան ասաց, թե ՀՀ Կառավարությունը մաքսիմալ թափանցիկ է եղել իր բոլոր գործողություններում, այդ թվում՝ տեղեկատվության տրամադրման առումով. «Առավել թափանցիկություն, կարծում եմ, ուղղակի հնարավոր չէր ապահովել: Իսկ համավարակի ամբողջական վերացումից հետո ամբողջական գնահատականները կհնչեցվեն: Ես՝ որպես պարետ պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել եմ և ամբողջ ծավալով: Եվ երբ գա հարցերին պատասխանելու ժամանակը, ես կարծում եմ՝ բոլոր հարցերի պատասխանները կտամ»,- ասաց Ավինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
ThuAM+04E_+040MarE_March+0400RMarAM+04_2_81
10222 | 1
ThuAM+04E_+040MarE_March+0400RMarAM+04_2_81
4904 | 1
դեպի վեր