ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել. «Հրապարակ»
08:50, 13.08.2020 | mamul.am
6294 | 0

«Արսեն Թորոսյանը չի դադարեցնում հին կադրերից ազատվելու իր քաղաքականությունը. այս անգամ հերթը հասել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին:

Արյունաբանականի տնօրենի պայմանագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, և, մեր տեղեկություններով, նախարարը մտադիր չէ այն երկարացնել, չնայած այդպիսի հնարավորություն ունի: Թորոսյանը պատրաստվում է նոր մարդ բերել այս պաշտոնին, անգամ կենտրոնից որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվում։ Այդպիսով` որոշել է պատժել անձնակազմին դեռ անցյալ տարի Արյունաբանականի «ըմբոստ» աշխատակից Գևորգ Թամամյանի պահվածքի համար: Թորոսյանը թեկնածու չունի և մի քանի տեղ ասել է, որ հարմար մարդ է փնտրում:

Հիշեցնենք, որ Գևորգ Թամամյանը Առողջապահության նախարարության նախկին խորհրդատուն էր, որը Թորոսյանի ասուլիսի ժամանակ պահանջեց իր հարցերին պատասխանել տեսախցիկների առաջ, ինչից հետո Թորոսյանն ընդհատեց ասուլիսը և մեղադրեց Թամամյանին այլ շահեր պաշտպանելու մեջ: Սկանդալային ասուլիսը հենց Արյունաբանական կենտրոնում էր տեղի ունենում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր