ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Դատախազությունը վարչապետի ուղիղ ենթակայության տակ է». Հայկ Մարտիրոսյան
12:50, 13.08.2020 | mamul.am
3046 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատախազությունը գտնվում է երկրի վարչապետի փաստացի ուղիղ ենթակայության տակ:

Գլխավոր դատախազը, դատելով բոլոր հանգամանքներից, կատարում է վարչապետի ուղիղ հրահանգները:

Բացառված է, որ նման բարձր պրոֆիլի (high profile) քրեականացված, բայց իրականում քաղաքական գործում մեղադրանքները չհանելը և ընդհակառակն` խստագույն պատիժներ պահանջելը լինի ինչ-որ անդեմ և կատարածու շարքային պաշտոնյայի որոշում և չլինի գլխավոր դատախազի ու երկրի վարչապետի անձնական, ամենաուղղակի հրահանգի արդյունք:

Բացառված է:

Օրորոցում սպանված ժողովրդական հեղափոխության համար մեկ դավաճանն այսօրվա ռեժիմի պարագլուխն է, որ արդեն բացահայտ հանդես է գալիս որպես Սերժ Սարգսյանի իրավահաջորդ և Սերժ Սարգսյանի դեմ ապստամբության պատժող:

Որևէ այլ երկրում ժողովուրդը կթքեր նախկին բռնակալի դեմ ապստամբած և իր շահերի համար կյանքը զոհասեղանին դրած մարդկանց` իր իշխանության բերած պատեհապաշտների ձեռքով դատողների իշխանության վրա և դուրս կվռնդեր:

Իսկ մեզանում կան բազում ոչնչություններ, դավաճաններ և ուղեղը լվացվածներ, որոնք անգամ նախկին ռեժիմի կողմից երբևէ չօգտագործված «ահաբեկիչ» բառն են ծածանում:

Խնդիրը դատարանում մեղադրվողները չեն: Խնդիրը իրենց կուսակցությունը չէ: Խնդիրն իրենց կատարած գործողությունը չէ անգամ:

Խնդիրը սկզբունքն է: Այսօրվա ռեժիմի կողմից կատարվողի հակաբարոյական, հակազգային, հակամարդկային և դավաճանական բնույթը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր