ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ալիևն ու Պուտինը քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին
14:05, 13.08.2020 | mamul.am
6739 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել` ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական թեմաները: Հաստատվել է բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական գործընկերությունն առավել ամրապնդելու փոխադարձ տրամադրվածությունը: Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ: Այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում անցկացվել է մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Ռուսական կողմը կարևորել է ցանկացած գործողությունների բացառումը, որոնք կնպաստեն լարվածության աճին», - ասվում է Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրությունում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր