ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները
14:45, 13.08.2020 | mamul.am
5203 | 1

ՀՊՏՀ ուսանողները հաղորդագրություն են տարածել՝ նշելով, որ ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները

«Բարձրագույն կրթության ոլորտը ավիրած տխրահռչակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, մի կողմ թողնելով իր ղեկավարած ոլորտի քաոսային իրավիճակը, բարձր բալերով բուհ չընդունված ուսանողների խախտված իրավունքները, դատական գործընթացները, ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին ապօրինի գործողություններով հովանավորելու հիմնավոր մեղադրանքները, մինչև սեպտեմբեր երկարաժամկետ արձակուրդ է վերցրել, որպեսզի ահա այսպես խախտի պարետատան կանոնները իր վայելքների համար:
Ինչպես գիտեք, պարետատունն արգելել է նույն սեղանի շուրջ 5 հոգուց ավել անձանցով նստել, ինչի խախտման հետևանքով արդեն բազմաթիվ սրճարանների գործունեություն է կասեցվել, սակայն փոխնախարար Թամրազյանը իր հովանավորչական գործողություններով արդեն ապացուցել է, որ իրեն քիչ են հետաքրքրում վարչապետի կամ փոխվարչապետի որոշումները, առավել ևս՝ սպորտսմենների առողջությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարն արվել է օգոստոսի 11-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր