Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.29, EUR 569.58, RUB 6.39, GBP 620.78
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Դիմել եմ ոստիկանություն՝ ձայն բարբառո հանապատի». Սոնա Հարությունյան
15:15, 13.08.2020

Լրագրող Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ պատմել գլխիս եկածը. ուրեմն հուլիսի 23-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ընկերուհիներիս հետ քայլում էինք Արզումանյան փողոցով, այդ ընթացքում երկու չորքոտանի անցան մեր կողքով, հետո հետ եկան ու քաշեցին վզիս վզնոցն ու կախազարդը: Մինչև շոկից մի կերպ դուրս եկա, սրանք փախան շենքերի անկյուններով: Դիմել եմ ոստիկանություն, բայց ինչպես ասում են՝ ձայն բարբառո հանապատի...:

Աշխատանքի իմիտացիա են ստեղծում, իբրև թե զբաղվում են իմ գործով, բայց ես ավելի օպերատիվ եմ աշխատում, քան՝ իրենք: Տեսախցիկների նկարահանածը, որը ես վաղուց եմ տեսել, քննիչը ընդամենը 2 օր առաջ էր դիտարկում, իսկ այսօր էլ ստացա նամակ գործի կասեցման վերաբերյալ: Հարգելի՛ ոստիկանություն, քննչական, իսկ դուք ինչի՞ համար եք, կասե՞ք, տեսանյութերն ունեք, անուն ազգանունն ունեք, գողի դեմքն ու կազմվածքը ունեք, բայց չեք կարում գողին բռնել, ո՞վ պետք է վերադարձնի իմ վզնոցը:
Ուշադրություն եմ հրավիրում այս գործի վրա, բացահայտե՛ք այն որովհետև չեմ պատրաստվում լռել և չեմ թողնելու, որ այն ջրվի: Զբաղվեք ձեր գործով, ձեր գործը միայն դիմակներ չկրող մարդկանց տուգանելը չէ: Հասկանում եք, չէ՞. անցել է շուրջ 20 օր, բայց ո՛չ գողը կա, ո՛չ գողոնը...»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր