ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Առաջարկել եմ թույլ տալ հեռուստատեսային տաղավարներում աշխատել առանց դիմակների». Անի Սամսոնյան
16:30, 13.08.2020 | mamul.am
3044 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն պարետի որոշման՝ դիմակների կրումը պարտադիր է դարձել նաև հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող և էլեկտրոնային), ռադիոտաղավարներում և մամուլի ակումբներում: Սա առաջացնում է լրատվամիջոցների դժգոհությունը այն առումով, որ անհնարմարություն է ստեղծում թե՛ հարցազրուցավարների, և թե՛ հյուրերի համար:

Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի և հյուրի միջև պահպանվում է բնականոն և անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը և թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր