ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Բատկան չի մնալու. քաղաքական ճաքը գնացել է». Ալեն Ղևոնդյան
02:15, 14.08.2020 | mamul.am
5977 | 0

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկնեմ մի քանի օր առաջ արածս դիտարկումը. Բատկան չի մնալու: Քաղաքական ճաքը գնացել է: Մարդկանց հոգեբանության մեջ, ենթադրում եմ, բան է փոխվել (որի համար նրանք հետագայում փոշմանելու են):
Ու կարևոր չէ, թե ում ձեռքով կամ օրհնությամբ նա կգնա՝ փողոցի, թե «թավշյա» խորհրդատվության: Այդ երկիրն այլևս առաջվանը չի լինի: Հարևան երկրները նոր թեկնածուներ են փորձում գտնել ինչպես Բատկայի ադմինիստրացիայից, այնպես էլ փողոցից, այլ տեղերից:
Ի դեպ, առհասարակ կարևոր չէ, թե ո՞վ է սկսում «հեղափոխություն, իշխանափոխություն» օպերացիան ու «ինքնաբուխության» ի՞նչ աստիճանով, կարևորն այլ է. ով է այն հանգեցնելու տրամաբանական կամ երբեմն նաև անտրամաբանական ավարտին: Ու ՌԴ-ն, այս պարագայում, ամենից մեծ հնարավորություններն ունի:

Իսկ պետությունն, իհարկե, այս ամենից կտուժի. պետությունը որպես կառուցվածք, տնտեսություն, ամբողջություն, բայց դա արդեն բելոռուսների գործն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր