ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Զինված անձինք արգելափակել են «Յանդեքսի» գրասենյակները Մինսկում
19:30, 13.08.2020 | mamul.am
6189 | 0

Անհայտ զինված անձիք ներխուժել են Մինսկում գտնվող «Յանդեքս»-ի գրասենյակներ։ Լուրը հաստատել են հենց «Յանդեքս»-ից․ «Սև հագուստով անհայտ անձինք զենքով եկել են Մինսկի «Յանդեքսի» գրասենյակներ։ Գրասենյակներն արգելափակվել են՝ ներսում գտնվող մի քանի աշխատակիցների հետ միասին»,- ասել է TASS-ի աղբյուրը։
Ավելի ուշ աղբյուրը հայտնել է, որ «Յանդեքսի» և Uber-ի՝ Մինսկի գրասենյակներում քննչական գործողություններ են ընթանում:
Օգոստոսի 9-ի երեկոյան Մինսկի կենտրոնում և հանրապետության մի շարք այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի զանգվածային ակցիաներ։ ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ և ցուցարարներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր