Բելառուսում ԵՄ երկրների դեսպանները ծաղիկներ են դրել այն վայրում, որտեղ բախումների ժամաակ տղամարդ էր մահացել: Մետրոյի «Պուշկինյան» կայարանի մոտ գտնվող վայր է եկել շուրջ 20 դեսպան, հավաքվածները շնորհակալություն են հայտնել՝ բացականչելով «Дзякуй»: Հրապարակում հավաքված է շուրջ 1000 մարդ, շատերը եկել են ծաղիկներով: «Հերոսը չի մահանում»,- բացականչում են նրանք: Բելառուսում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Դիրկ Շուբելը տեղեկացրել է, որ իրավիճակը կքննարկեն ԵՄ՝ արտասահմանյան գործերով խորհրդի նիստին:
|