ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կիրականացվեն Երևան-Դոնի Ռոստով-Երևան և Կրասնոդար-Երևան չարտերային չվերթները
21:55, 13.08.2020 | mamul.am
3054 | 0

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, տեկեղացնում ենք, որ ս. թ. օգոստոսի 14-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 10։00, ժամանում 14:00):

Ս. թ. օգոստոսի 14-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում 22:25):

Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով՝ http://www.zvartnots.aero/HY/Content/airlines:

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի (https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus), պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր