ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ամեն ինչ իր տեղն է գալու, երբ սահմանադրորեն ընդունվի Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդությունը». Ռուբեն Շուխյան
00:25, 14.08.2020 | mamul.am
3278 | 0

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Արդյո՞ք մենք լավ գիտենք մեր սեփական պատմությունը՝ իհարկե, ոչ: Հիմա նույնպես, բարձրացնելով Սևրի պայմանագրի կամ Վիլսոնի վճռի հարցը, բացարձակ լռության է մատնվում ռուսական գործոնի դերը 1920-ին Հայաստանի անկախ պետականության անկման հարցում: Ամեն ինչ իր տեղն է գալու, երբ սահմանադրորեն ընդունվի Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդությունը, իսկ մինչ այդ՝ Երևանում դեռ մնալու է, օրինակ, Սարգիս Կասյանի նման դավաճանի անունը կրող փողոց, մինչդեռ 1920-ի աշնանն այդ ռուսական գործակալ-բոլշևիկն ամեն ինչ անում էր՝ անկախ Հայաստանը ժամ առաջ ռուս-թուրքական դաշինքին հանձնելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր