Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 492.40, EUR 578.91, RUB 6.34, GBP 640.27
+12 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:00, 14.08.2020

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի միջև կադրային տե­ղափոխումները շարունակվում են:

Մեր տեղեկություններով՝ այս անգամ էլ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ Հովհաննես Ավագյանը նոր պաշտոն է ստացել Արցախի պաշտպանության բանակում և տեղափոխվել այնտեղ աշխատանքի:
Մենք տեղեկացանք, որ վերջինիս տեղափոխումը Պաշտպանության նախարարությունում կապում են ավելի շատ առաջխաղացման հետ, քանի որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նրան Արցախում ավելի բարձր պաշտոնի են նշանակել:

Նկատենք, որ Արցախից Հայաստան և Հայաս­տանից Արցախ տեղափոխությունները սկսվել են հունիսից, երբ աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն և ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:

Դրանից հետո փոփոխություններն ակտիվացան, սակայն «Ժողովուրդ» օրա­թերթը տեղեկացավ, որ դրանք այսքանով չեն ավարտվելու, և առաջիկայում Արցախի պաշտպանության բանակից կամ ՀՀ ՊՆ-ից այլ տեղափոխու­թյուններ ևս կլինեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր