Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինում, երբ տեղի էին ունենում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, Թուրքիան մշտապես հայտարարում էր, որ զորավարժությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս անգամ, չնայած ուղիղ տեքստով չեն ասում, որ ուղղված է որևէ երկրի դեմ, բայց իրենց ելույթների և հայտարարությունների տեքստերով բաց ասում են, որ այն Հայաստանի դեմ է ուղղված։ |