Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.26, EUR 574.98, RUB 6.46, GBP 629.67
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ՌԴ-ի պատվաստանյութն անգամ կապիկների վրա չենք փորձարկի». ԱՄՆ-ն հրաժարվել է ՌԴ-ի օգնությունից. #CNN
09:50, 14.08.2020

Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկել է օգնել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հարցում:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ռուսական իր աղբյուրներին:

CNN-ի աղբյուրները հայտնել են, որ ՌԴ-ն բաց է պատվաստանյութի մասին տեղեկությունները տրամադրելու հարցում:

Ամերիկացի քաղաքական գործիչները CNN-ին հայտնել են, որ ռուսական պատվաստանյութը ԱՄՆ-ում համարում են անավարտ և ոչ լիարժեք և այն «լուրջ հետաքրքրություն» չի առաջացրել ԱՄՆ-ի մոտ:

«ԱՄՆ-ն ոչ մի դեպքում այն չի փորձարկի անգամ կապիկների վրա, իսկ մարդկանց մասին խոսք լինել չի կարող»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչը, ում անունը լրատվամիջոցը չի նշել:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր