ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Լիտվայի նախագահը կասկածի տակ է առել Լուկաշենկոյի լեգիտիմությունը
12:35, 14.08.2020 | mamul.am
4923 | 0

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ Բելառուսի իր գործընկերոջը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի կարող համարել պետության լեգիտիմ առաջնորդ։ Այս մասին հայտնում է «Риа Новости»-ն:
Ավելի վաղ Նաուսեդան առաջարկել էր Մինսկին ստեղծել ազգային խորհուրդ իշխանությունների և հասարակության միջև երկխոսության համար, ինչպես նաև հրաժարվել ժողովրդի դեմ ուժի կիրառումից և ազատ արձակել բոլոր բանտարկյալներին:
«Կարծում եմ, որ մենք չենք կարող Լուկաշենկոյին համարել լեգիտիմ, քանի որ Բելառուսում տեղի չեն ունեցել ազատ ժողովրդավարական ընտրություններ», - այս մասին ասել է Լիտվայի նախագահը՝ Sky News-ին տված հարցազրույցում:
Նաուսեդան հնարավոր է համարել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, սակայն շեշտել է, որ նման որոշումը կարող է «բացասական ազդեցություն ունենալ բելառուս ժողովրդի վրա»:
«Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ պահպանելու համար միանգամայն անհրաժեշտ պայման են ազատ ընտրություններն ու նման ընտրությունների տրամաբանական արդյունքը: Աշխարհը և միջազգային հանրությունը պետք է միանան այս իրավիճակի լուծմանը և ակտիվ մասնակցություն ունենան կոնֆլիկտի կարգավորման հարցում », - ընդգծել է Լիտվայի նախագահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր