ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ջերմուկում «Լիդիան»-ը բողոք է գրել». Թեհմինե Ենոքյան
13:10, 14.08.2020 | mamul.am
2503 | 0

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջերմուկում «Լիդիան»-ը բողոք է գրել, թե իբր տեղացիներն ինքնիրավչություն են անում, չեն թողնում ընկերության ծանր տեխնիկան ներս մտնի Ամուլսարի տարածք։ Քննիչը տեղացիներին առանց ծանուցագրի կանչում է բաժին՝ ինքնիրավչության մեղադրանքով։ Պատճառն այն է, որ ընկերությանը թվաց՝ կարա բուդկաներ դնի, ցույց տա, թե բա իրավիճակը վերահսկում է, հետո նրանց տնակները հանեցին:

Դրանց թվաց, որ վերջ, արդեն կարան ներս մտնեն տարածք։ Մինչ դեռ մոռանում է ընկերությունը, որ մեր տնակները լինեն այստեղ, թե չլինեն, մի տարուց ավել տեղացիները մեքենաներով են շրջափակում իրականացրել, և դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Պաշտպանում են առողջ միջավայրում ապրելու իրավունքը։ Որոշումների կայացմանը մասնակցում իրավունքից զրկվելուց հետո՝ ամենամեղմ բանն է, ինչ կարող են անել տեղացիները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր