Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.26, EUR 574.98, RUB 6.46, GBP 629.67
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՀՀ վարչապետը՝ արցախյան խնդրի և Տավուշի սահմանին հուլիսյան ռազմական գործողությունների մասին
12:40, 14.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի «Hardtalk» հաղորդման եթերում անդրադարձել է արցախյան խնդրին:

«Դառնալով ՀՀ վարչապետ` ես առաջարկել եմ նոր բանաձև խաղաղության հաստատման համար: Ես ասել եմ՝ ղարաբաղյան կոնֆլիկտի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով ասել է, որ լուծումները պետք է ընդունելի լինեն նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահը չի ընդունում իմ առաջարկը»,- ասել է վարչապետը:

Հաղորդավարը հիշեցրել է այս տարվա հուլիսին Տավուշի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունները՝ նշելով, որ դրանք վկայում են, որ «ՀՀ-ի քաղաքականությունը, կարծես թե, չի մշակում գործողություններ՝ խաղաղություն հաստատելու համար»:

Ի պատասխան ՀՀ վարաչապետն ասել է, որ տավուշյան դեպքերին ռազմական գործողություններն առաջինը սկսել է Ադրբեջանը: Նա հիշեցրել է Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե վերջինը կլուծի ղարաբաղյան հարցը՝ օգտագործելով ռազմական ուժը:

Ի պատասխան վարչապետի խոսքի՝ հաղորդավարն ասել է, որ Ադրեջանի ղեկավարությունն էլ հայտարարել է, թե «գործողություններն առաջինը սկսել է Հայաստանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ վարչապետը՝ արցախյան խնդրի և Տավուշի սահմանին հուլիսյան ռազմական գործողությունների մասին
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր