ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի «Hardtalk» հաղորդման եթերում անդրադարձել է արցախյան խնդրին: «Դառնալով ՀՀ վարչապետ` ես առաջարկել եմ նոր բանաձև խաղաղության հաստատման համար: Ես ասել եմ՝ ղարաբաղյան կոնֆլիկտի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով ասել է, որ լուծումները պետք է ընդունելի լինեն նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահը չի ընդունում իմ առաջարկը»,- ասել է վարչապետը: Հաղորդավարը հիշեցրել է այս տարվա հուլիսին Տավուշի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունները՝ նշելով, որ դրանք վկայում են, որ «ՀՀ-ի քաղաքականությունը, կարծես թե, չի մշակում գործողություններ՝ խաղաղություն հաստատելու համար»: Ի պատասխան ՀՀ վարաչապետն ասել է, որ տավուշյան դեպքերին ռազմական գործողություններն առաջինը սկսել է Ադրբեջանը: Նա հիշեցրել է Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե վերջինը կլուծի ղարաբաղյան հարցը՝ օգտագործելով ռազմական ուժը: Ի պատասխան վարչապետի խոսքի՝ հաղորդավարն ասել է, որ Ադրեջանի ղեկավարությունն էլ հայտարարել է, թե «գործողություններն առաջինը սկսել է Հայաստանը»: Մանրամասները՝ տեսանյութում: |