ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ինչո՞ւ Դուշանբեով վարի տվեցիր Վիեննա-Սանկտ Պետերբուրգը, եթե պիտի փորձես անել այն, ինչ մենք արդեն արել էինք». Արմեն Աշոտյան
13:35, 14.08.2020 | mamul.am
3750 | 4

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի՝ BBC-ին տրված հարցազրույցից երկար-բարակ չեմ գրի։ Երեք կարևոր դիտարկում։

1. Երբ դու անուղղելի պոպուլիստ ես ու երկրի ներսում դա մի ձև դեռ աշխատում է, դրսի համար ուրիշ բան մտածիր։ Որովհետև միջազգային հարթակներում պոպուլիզմդ վերածվում է ինֆանտիլիզմի։

2. Արցախյան բանակցային գործընթացում ինչո՞ւ Դուշանբեով վարի տվեցիր Վիեննա-Սանկտ Պետերբուրգը, եթե 2 տարի անց պիտի փորձես անել այն, ինչ մենք արդեն արել էինք։

3. Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր, քանզի հաջողության պատմությունների քո բոլոր թվարկումները՝ ԵԱՏՄ, ԵՄ-Հայաստան, ՆԱՏՕ-Հայաստան, Հայաստան-Իրան, մեր թողած ժառանգությունն են, որ դու մսխում ու մսխում ես»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր