«Հայաստանի իշխանությունները ձգտում են անել հնարավորը, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի ՀՀ Սահմանադրությանը»,- BBC-ի «HARDtalk» հաղորդման եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ՀՀ գործող Սահմանադրությունը տալիս է ՍԴ-ի ճշգրիտ նկարագրությունը և ՍԴ-ն չէր համապատասխանում այդ նկարագրությանը. «Իրականում մենք նախկինում ունեինք բոլորովին այլ ՍԴ: Այսպիսով, մենք ձգտում ենք և անում ենք հնարավորը, որպեսզի ՍԴ-ն լիովին համապատասխանի մեր Սահմանադրությանը»,- ասել է Փաշինյանը: |