Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.42, EUR 568.62, RUB 6.36, GBP 618.13
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը». Վահան Բաբայան
14:25, 14.08.2020

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը, պարո՛ն նախկին խմբագիր

BBC-ին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի նկարագրության տեքստում տեղ է գտել Արցախի հիմնախնդրի լուծման՝ «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ երկար պայքար» նախադասությունը, ինչն ապացուցում է այն թեզը, որ այս մարդիկ խնդիրը դիտարկում են տարածքի, այլ ոչ թե ինքնորոշման պայքարի տրամաբանությամբ:

Ինչ է ստացվում, որ Նիկոլն ու իր թիմը համաձա՞յն են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը զուտ տարածքային հարց է, ինչը հետևողականորեն տարածվել է մեր հակառակորդի կողմից տարիներ շարունակ:

Ստացվում է, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է Արցախի ինքորոշման սկզբունքից, եթե ոչ, ինչո՞ւ չի հակառակն ասում: Սա չի կարող լինել պատահականություն»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր