Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը, պարո՛ն նախկին խմբագիր BBC-ին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի նկարագրության տեքստում տեղ է գտել Արցախի հիմնախնդրի լուծման՝ «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ երկար պայքար» նախադասությունը, ինչն ապացուցում է այն թեզը, որ այս մարդիկ խնդիրը դիտարկում են տարածքի, այլ ոչ թե ինքնորոշման պայքարի տրամաբանությամբ: Ինչ է ստացվում, որ Նիկոլն ու իր թիմը համաձա՞յն են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը զուտ տարածքային հարց է, ինչը հետևողականորեն տարածվել է մեր հակառակորդի կողմից տարիներ շարունակ: Ստացվում է, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է Արցախի ինքորոշման սկզբունքից, եթե ոչ, ինչո՞ւ չի հակառակն ասում: Սա չի կարող լինել պատահականություն»: |