ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հարցազրույցի վերջին հատվածը մահապատիժ էր». Թամար Հովհաննիսյան
13:55, 14.08.2020 | mamul.am
12970 | 4

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադիր լսեցի և լսեցի, ոչ թե տեքստը, այլ ենթատեքստը: Սթիվեն Սաքուրը երկար տարիների փորձված լրագրող է, արդեն 35 տարի է BBC-ում է և զբաղվում է հատկապես արտաքին քաղաքական հարցերով, ավելի որոշակի վելվետ հեղափոխություններով (որը, իհարկե, առաջինն ու վերջինը չէր մեզ մոտ, այլ կերպ ասած՝ դրանք ներքին ու արտաքին պայմանավորվածություններ են, հայտնի են՝ Չեխոսլովակիայում 1989-ին, Գերմանիաների միացումը և այլն: Դրանք ևս այս նույն փորձված ժուռնալիստն է մեկնաբանել): Ես լսում էի ենթատեքստը, որն ավելի քան բացահայտ էր: Կարծում եմ՝ Նիկոլի հափշտապ շնորհավորանքը Բատկային վերընտրվելու կապակցությամբ առիթ է հանդիսացել այս հարցազրույցի, որտեղ ներածական խոսքում պարզ ասում է, որ ժողովուրդը հիասթափված է վարչապետից, չասելու համար, որ Բրիտանիան, Եվրոմիությունը և ԱՄՆ-ն հիասթափված են քեզնից, քանի որ դու խոստումներդ չես կատարում: Ամուլսարի հարցն էլ դեռ ձգում ես, Արցախի հետ խաղաղության հարցը, այլ խոսքով ասած՝ ըստ մադրիդյան սկզբունքների՝ հարցը լուծելը և ԼԳՏԲ հարցերը: BBC-ն ամենագլոբալիստական մեդիան է: Ինչ խոստացել է, պետք է կատարի: Հիշեք՝ ովքեր եկան հենց առաջին օրերին իր վարչապետ դառնալուց հետո և ում միջոցով Արմեն Սարգսյանը բերեց Էլթոն Ջոնին, դա պատահականությո՞ւն էր, ո՛չ. եկավ Անգելա Մերկելը, որը մեծ դեր խաղաց այն հարցում, որ սեռժիկը նախ՝ որևէ ճնշում չգործադրի, հետո էլ ասի՝ Նիկոլը ճիշտ էր ես՝ սխալ: Հարցազրույցի վերջին հատվածը մահապատիժ էր, պարզ ասեց, որ ուղղությամբ ես գնում՝ դեպի Ռուսաստա՞ն, թե՞ դեպի Արևմուտք ու ԱՄՆ, դեպի ՀԱ՞ՊԿ, թե՞ դեպի ՆԱՏՕ, չես կարող բարեկամ լինել և՛ Իրանի հետ, և՛ ԱՄՆ-ի, չես կարող, պարզապես չես կարող, կոնկրետացիր, մենք ենք քեզ դրել էդտեղ, մենք էլ կհանենք: Մեզ խոստացածները չես անում: Մյուս կողմից էլ Ռուսաստանն ա սեղմում: Երկու մոր կաթ ծծելը հեշտ չի, դա նույնիսկ սեռժը չկարողացավ, փողերը հավաքեց ու հայդա: Ծանր տպավորություն ստացա: Խոսում էր անհարգալից, անընդհատ ընդհատում, անընդհատ և տոնը՝ ոնց որ դատավորը հանցագործի հետ: Բա....»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր