ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները
14:35, 14.08.2020 | mamul.am
2767 | 0

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է. «Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից):

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով ս․թ․օգոստոսի 17-ից:

Չվերթները նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին:

Ըստ ընկերության ներկայացուցչի, COVID19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։ Այլ մանրամասնաերի համար կարող եք դիմել ավիաընկերությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր