ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Աշխարհը մեր պետության մասին դատողություններ է անում այս փողոցային պոպուլիստի պրիմիտիվության մակարդակով». Միհրան Հակոբյան
03:05, 15.08.2020 | mamul.am
6110 | 1

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «BBC-ի Hard Talk ձևաչափը շատ կարևոր առանձնահատկություն ունի. հենց սկզբից զգուշացնում են՝ ծանր և անհարմար հարցեր են լինելու: Լավ, կարելի՞ է այսչափ չսիրել երկիրը, կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել: Ամաչել, որ Նիկոլ Փաշինյան է երկրի ղեկավարը: Ամաչել այս մարդու պրիմիտիվության մակարդակից: Ամաչել Նիկոլի անգրագիտությունից: Ամաչել այս մարդու ցինիզմից: Դաս չեղա՞վ, որ Սակուրն իր հարցադրումներով, հարցերի տողատակերով ու խոսքի վրա բռնացնելու մարտավարությամբ անցած տարի ստորացրեց հայերենից ավելի լավ անգլերեն իմացող ԱԳ նախարար Մնացականյանին: Ինչու՞, մեր ժողովրդի ո՞ր մեղքի համար այս մարդը համաձայնվեց իր չիմացած լեզվով ստորանալ անգլիախոս լսարանի առջև: Ինքը հեչ, քարն իր գլուխը, երկիրն է ափսոս, ժողովուրդն է ափսոս, որ աշխարհը մեր պետության ու 5000-ամյա ժողովրդի մասին հիմա դատողություններ է անում այս փողոցային պոպուլիստի պրիմիտիվության մակարդակով: Ամբողջը մի կողմ. ժողովուրդ ջան, ձեր գեները չեն վիրավորվու՞մ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր