Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 484.40, EUR 571.59, RUB 6.46, GBP 628.46
+30 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Փոխվարչապետի խոսքից կարելի է ենթադրել, որ «Իմ քայլում» տարաձայնություններ կան Ամուլսարի հարցում». Գեղամ Օհանյան
02:05, 15.08.2020

Արշավական Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովում Ամուլսարի մասին փոխվարչապետի խոսքից կարելի է ենթադրել ուղղակի, որ «ԻՄ ՔԱՅԼ»-ը դաշինքում տարաձայնություններ կան, չգիտեն՝ ինչ անել և արդյունքում նեղանում են ժողովրդից։
Տղե՛րք, դուք եկել եք ղեկավարման ձեր ցանկությամբ, ձեզ ոչ ոք չի խնդրել, բարի եղեք ձեր գործը կատարել ոնց որ պետքն է։ Ժողովրդից նեղանալը լրիվ աբսուրդի ժանրից է, լացս գալիսա, որ մտածում եմ այդ մասին:
Ոնց որ չկայացած ուսուցիչներից լինեք, որ դասարանը չեն կարողանում կառավարել, նեղանում, դուրս են գալիս։ Լավ իմացեք, նեղանալու հաջորդ քայլը հեռանալն է։ Դուք ունեք երկու լուծում, կամ հանքը շատ շուտ փակում եք, որ ձեր հեղինակությունն ավելի վատ վիճակում չհայտնվի կամ ՄԵԶ ծեծում ջարդում եք, մտածելով, որ խնդիրը կլուծվի այդպես։

Երկրորդ տարբերակը խորհուրդ չեմ տալիս, որովհետև դա էլ է հավասարազոր ձեր հեռանալուն, մնում է երրորդ տարբերակը, որը հիմա անում եք, դա ձգձգելն է, անտեսելն է, բայց եթե ինձ լսեք, այդպես չեք վարվի, դա բերելու է նրան, որ հեռանալիս ձեզ անվանելու են անմեղսունակ, անկարող ու վախկոտ, որովհետև, ինչպես տեսնում եք, այս պայքարը չի մարում, այն բնական է։

Մնում է մի տարբերակ, տղանեʹր, հենվելով բազմաթիվ փաստերի ու նաև՝ վերջերս միջազգային հեղինակավոր բանկի հայտարարության վրա, չեղյալ հայտարարել Լիդիանի ՇՄԱԳ-ը և կանխել մեր հանրահավաքները, ինչի մասին հուշում էր մեր նեղացած փոխվարչապետը։
Գիտեմ, որ դժվար է, բայց ով ասաց, որ պիտի հեշտ լինի․․․

Շաբաթը վերջանում է, գնացեք ձեր ներքին ժողովներին և երկուշաբթի առավոտյան անակնկալ մատուցեք բոլորիս։ Մի քիչ լեռ եղեք․․․»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր