Արշավական Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովում Ամուլսարի մասին փոխվարչապետի խոսքից կարելի է ենթադրել ուղղակի, որ «ԻՄ ՔԱՅԼ»-ը դաշինքում տարաձայնություններ կան, չգիտեն՝ ինչ անել և արդյունքում նեղանում են ժողովրդից։ Երկրորդ տարբերակը խորհուրդ չեմ տալիս, որովհետև դա էլ է հավասարազոր ձեր հեռանալուն, մնում է երրորդ տարբերակը, որը հիմա անում եք, դա ձգձգելն է, անտեսելն է, բայց եթե ինձ լսեք, այդպես չեք վարվի, դա բերելու է նրան, որ հեռանալիս ձեզ անվանելու են անմեղսունակ, անկարող ու վախկոտ, որովհետև, ինչպես տեսնում եք, այս պայքարը չի մարում, այն բնական է։ Մնում է մի տարբերակ, տղանեʹր, հենվելով բազմաթիվ փաստերի ու նաև՝ վերջերս միջազգային հեղինակավոր բանկի հայտարարության վրա, չեղյալ հայտարարել Լիդիանի ՇՄԱԳ-ը և կանխել մեր հանրահավաքները, ինչի մասին հուշում էր մեր նեղացած փոխվարչապետը։ Շաբաթը վերջանում է, գնացեք ձեր ներքին ժողովներին և երկուշաբթի առավոտյան անակնկալ մատուցեք բոլորիս։ Մի քիչ լեռ եղեք․․․»: |