ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ամենատարրական դեղամիջոցներն անհասանելի են դարձել սիրիահայերի համար»․ Զարեհ Սինանյան
16:25, 14.08.2020 | mamul.am
2597 | 0

Լիբանան կատարած այցը ամփոփող այսօրվա ասուլիսի ժամանակ հնչեց հարց՝ սիրիահայերին աջակցելու վերաբերյալ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ այս պահին տեղեկություններ են հավաքում և մտածում, թե ինչպես կարող են օգնել սիրիահայերին. «Ըստ մեր ստացած տեղեկությունների՝ խնդիրը հիմնականում կապված է դեղամիջոցների հետ․ այնտեղ ամենատարրական դեղամիջոցներն անհասանելի են դարձել բնակչության համար, որի արդյունքում կորոնավիրուսով տառապող անձինք համապատասխան առողջապահական ծառայություն չեն ստանում։ Հիմա մենք մտածում ենք, թե ինչպես կարող ենք օգնել մեր հայրենակիցներին կարճ ժամկետում»,- ասաց Սինանյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր