ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Ավտովարկավորում մեկ օրում՝ առանց բանկ այցելելու
16:35, 14.08.2020 | mamul.am
5832 | 0

Ամերիաբանկը ՀՀ ֆինանսական շուկայում ներկայացնում է ավտովարկավորման ամբողջովին նոր տարբերակ: Այսուհետ առաջնային շուկայից ավտոմեքենա գնող հաճախորդները հնարավորություն կունենան մեկ օրվա ընթացքում ստանալ ավտովարկավորում` առանց Բանկ այցելելու և նույն օրը վերցնել ավտոմեքենան ավտոսրահից:

Այս գործարքը մեկ օրում կատարելու համար հաճախորդը պարզապես կարող է՝

  • ստանալ վարկի նախնական հաստատում առաջնային շուկայի ավտոմեքենաների ձեռքբերման automarket.ameriabank.am հարթակից և մոտենալ ավտոսրահ մեքենան ձեռք բերելու համար կամ
  • այցելել Ամերիաբանկի հետ համագործակցող ավտոսրահներից որևէ մեկը և տեղում լրացնելով իր նախընտրած մեքենայի վարկավորման հայտը, ստանալ դրա պատասխանն ընդամենը մի քանի րոպեում:

Վարկային հայտն ավտոսրահում ներկայացնելու դեպքում հաճախորդը վարկի տրամադրման վճար չի կատարելու:

automarket.ameriabank.am հարթակում տեղի են ունեցել մի շարք այլ բարելավումներ, մասնավորապես` բարելավվել է գլխավոր էջից ավտոմեքենաների ընտրության հնարավորությունը, ընդլայնվել են մեքենաների նկարագրությունները, ավելացվել է մի քանի մեքենա իրար հետ համեմատելու հնարավորությունը և այլն:
Ավտոմատ կերպով հաստատվող ավտովարկերը տրամադրվում են մինչև 15 մլն ՀՀ դրամ սահմանաչափով: Ավելի մեծ գումարի ավտովարկի համար դիմելու դեպքում անհրաժեշտ է վարկային հայտը ներկայացնել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում:

Ավտովարկավորման այս հնարավորությունն արդեն հասանելի է Ամերիաբանկի հետ համագործակցող ավելի քան 20 ավտոսրահում, որոնց ցանկը դեռևս ենթակա է ընդլայնման:

Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ավտովարկավորում մեկ օրում՝ առանց բանկ այցելելու
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր