Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում ամեն տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Սուրբ Մայր Աստվածածնի Վերափոխման տոնը։ Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է խաղողօրհնեքի ծիսական արարողություն: Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը օգոստոսի 16-ի սուրբ պատարագը մատուցելու համար կմեկնի Վաքըֆլը, հաղորդում է ermenihaber-ը։ Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ այս տարվա մատուցվելիք պատարագին ներկա կգտնվեն միայն Թուրքիայում բնակվող հայերը։ Պատարագի ժամանակ առաջին անգամ կճաշակեն այս տարվա օրհնված խաղողը, այնուհետև մուսալեռցիների ավանդական հարիսան։ |