ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ստացվում է՝ նույն աշխատավարձի դիմաց ուսուցիչը պտի կրկնակի աշխատանք կատարի». Մկրտիչ Իսրայելյան
22:05, 14.08.2020 | mamul.am
14763 | 0

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ճիշտ ե՞մ հասկանում, որ դպրոցներում դասերը վերսկսելու հակահամաճարակային պայմանները կատարվելու են ուսուցիչների հաշվին։ Այսինքն, ուսուցիչների աշխատանքը կրկնապատկվելու է, եթե որոշվել է, որ 30 հոգանոց դասարանները պտի կիսվեն ու առանձին դասաժամ անցակցնեն։ Ստացվում է՝ նույն աշխատավարձի դիմաց ուսուցիչը պտի կրկնակի աշխատանք կատարի։ Հիմա կասեն՝ թե բա համաճարակ է, բան է, թող մի քիչ նեղություն կրեն։ OK։ Էտ դեպքում Էս համաճարակի նեղությունը պաշտոնյաների ու պատգամավորների վրա չի ազդո՞ւմ։ Նրանցից շատերին սկի աշխատավարձ պտի չտային, բայց պարգևավճարներով բանով մարդիկ տժում են «ժանտախտի» ժամանակ։ Գիտեք ինչ եմ նկատել, որ մանկավարժներն ու տրանսպորտի ոլորտի աշխատակիցները նույն ճակատագիրն ունեն։ Առանց համակարգը բարելավելու ու ֆինանսավորելու նրանցից ամեն ինչ պահանջում են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր