ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Տիխանովսկայան ստեղծում է համակարգող խորհուրդ՝ իշխանության փոխանցման նպատակով
22:10, 14.08.2020 | mamul.am
7677 | 0

Բելառուսի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով ԿԸՀ պաշտոնական տվալների համաձան հավաքել էր 10,1% ձայն, հայտարարել է, որ ստեղծում է համակարգող խորհուրդ՝ հանրապետությունում իշխանության փոխանցման նպատակով: Այս մասին հայտարարում է «Пул Первой» թելեգրամ ալիքը:
«Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը և անհապաղ որոշումեր կայացնելու անհրաժեշտությունը՝ Բելառուսում օրինականությունը վերականգնելու նպատակով ես, Սվետլանա Տիխանովսկայաս, նախաձեռնում եմ համակարգող խորհրդի ստեղծումը՝ իշխանության փոխանցումը կազմակերպելու նպատակով: Այս խորհրդի կազմում կարող են ներառվել քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ, հարգարժան ու հայտնի բելառուսցիներ, ովքեր իրենց գործի մասնագետն են:
Նախկին թեկնածուն նաև դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով օգնել բելառուսական իշխանության հետ երկխոսություն հաստատելու հարցում: Տիխանովսկայան նաև իր հիացմունքն է հայտնել բելառուս ժողովրդի հանդեպ, ով «արել է անհնարինը» և ցավակցել է տուժածների ու զոհերի ընտանիքներին:

Ընդդիմության առաջնորդը կոչ է արել օգոստոսի 15-ին և 16-ին դուրս գալ փողոց՝ համաբելառուսական բողոքի ակցիայի:

Տիխանովսկայան ստեղծում է համակարգող խորհուրդ՝ իշխանության փոխանցման նպատակով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր